29 09 2022

ՌԴ-ին նոր տարածքների միանալու մասին պայմանագրերի ստորագրումը տեղի կունենա վաղը՝ Կրեմլում

ՌԴ-ին նոր տարածքների միանալու մասին պայմանագրերի ստորագրումը տեղի կունենա վաղը՝ Կրեմլում

Վաղը Կրեմլի Մեծ պալատում ՝ Գեորգիևյան դահլիճում, ժամը 15: 00-ին (տեղական ժամանակով) տեղի կունենա ՌԴ-ի կազմում  նոր տարածքներ ընդգրկելու մասին պայմանագրերի ստորագրման արարողությունը: Այս միջոցառմանը նախագահ Պուտինի ծավալուն ելույթ է սպասվում։ Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է РИА Новости-ն։

Հիշեցնենք, որ ԴԺՀ-ն, ԼԺՀ-ն,  Խերսոնի եւ Զապորոժիեի մարզերում սեպտեմբերի 23-ից 27-ը հանրաքվեներ են անցկացվել՝  քաղաքացիները կողմ են արտահայտվել Ռուսաստանի կազմում սուբյեկտների ընդգրկմանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ