28 09 2022

Չեմ տեսնում, որ ԱՄՆ-ը կամ Ֆրանսիան կարող են պատասխանատվություն ստանձնել մեր անվտանգության հետ կապված․ Ռոբերտ Քոչարյան



Ինչպե՞ս Է վերաբերվում  ՀՀ երկրորդ նախագահը՝  արևմտյան երկրների և հատկապես՝  ԱՄՆ-ի կողմից Հայաստանին ռազմական աջակցություն տալու հնարավորությանը և  այս համատեքստում ինչպե՞ս է  գնահատում Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի կեցվածքը՝  Ադրբեջանի ագրեսիայի  պարագայում , հարցին ի պատասխան Ռոբերտ Քոչարյանը նշեց․

«Չեմ տեսնում, որ ԱՄՆ-ը կամ Ֆրանսիան կարող են պատասխանատվություն ստանձնել  մեր անվտանգության հետ կապված, նման հնարավորություն ուղղակի  հնարավոր չէ պատկերցնել ․ իրենց հայտարարությունները դրական եմ գնահատում, Նենսի Փելոսիի այցը և նրա արած հայտարարությունները դրական եմ համարում , բոլոր քայլերը որոնք օգնում են մեզ և  ինչ-որ տեղ միտված են՝ զսպելու Ադրբեջանին դրական եմ գնահատում, բայց ուզում եմ իրատես լինենք ։ Միացյալ  նահանգների ազդեցույթունը  նաև Թուրքիայի վրա շեշտակի նվազել է և Ռուսաստանի ազդեցությունն է նվազել Ադրբեջանի վրա ․  Ադրբեջանի նախագահը կանգնած ուղիղ հայտարարում է, որ  որևէ զանգերի հետ հույս չկապեք,  հասկանլի է ո՞ւմ է ակնարկն  ուղղված։ Բայց տվյալ դեպքում, հողի վրա, ռեալ հնարավորություններ ունի Ռուսաստանը՝  այստեղ Հայաստանում, որը կաշկանդված է ուկրաինական պատերազմով , որի դերակատարությունն այստեղ նվազել է մեր պարտության պատճառով , որն այսօր փորձում է նույն կարգի հարաբերություններ կառուցել Ադրբեջանի հետ։  Լավրովի ելույթները Բաքվում, եթե ուշադիր կարդաք, կտեսնեք թե՝  իրենք ինչ տեղ են տալիս Ադրբեջանին Հարավային կովկասում իրենց քաղաքականության մեջ ։  Մեղադրենք Ռուսաստանին, թե՝ ինչու  է Ռուսաստանն իր ազգային շահերից բխող քայլեր անում պարզապես   անիմաստ է ։ Մեր հանրությանը սրել Ռուսաստանի դեմ, ավելի վատ  մեզ համար։ Այո՛ մենք ավելի ակտիվ պետք է համոզենք Ռուսաստանին, որ Հայաստանն իրենից բան է ներկայացնում , որ այս քաղաքականությամբ կարող եք կորցնել Հայաստանը, այո՛, պետք է համոզել , այդ ուղղությամբ ոչինչ  չի արվում»,-ասաց նախագահը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ