ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդես է գալիս մամուլի ասուլիսով: Ստորև ներկայացնում ենք հարց-պատասխանը:
Բանակը կարգի բերելու համար ժամանակ ունե՞նք, Իրանի միջոցով հնարավո՞ր է սառեցնել իրավիճակը այնքան, որ Հայաստանը գործոն դառնա:
Ռոբերտ Քոչարյան Չես ունենալու խաղաղություն, եթե չունենաս մարտունակ բանակ, սա ուղղակի այբուբեն է, ես զարմանում եմ, որ քաղաքականությամբ զբաղվող մարդկանց այս այբուբենը բացատրել: Իրանը միակ երկիրն է, որը պատրաստ է, ես իրանցիների հետ չեմ բանակցել, բայց ես գիտեմ, որ նման առաջարկ և նման բանակցություններ եղել են: Իրանում բոլոր մակարդակներում եղել են շատ լուրջ հայտարարություններ՝ սկսած հոգևոր առաջնորդից, նախագահից և զինվորականներից:
Սա գիտեք ինչ է, ոնց որ ասեն էստի համեցեք, մենք պատրաստ ենք ամեն ինչով օգնել: Չլսել դա, չհասկանալ, թե ինչի մասին է խոսքը, հնարավոր չէ, ինչու չարվեց դա մեկ տարի, երկու տարի առաջ, ես չգիտեմ, դա պետք է արվեր արդեն 2021 թվականին, մենք հիմա դա պետք է անենք, եթե այդ շանսը կա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը