15 09 2022

ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ուղղությամբ աշխատանքները չեն դադարեցվել․ Զախարովա

ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ուղղությամբ աշխատանքները չեն դադարեցվել․ Զախարովա

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման աշխատանքները չեն դադարեցվել՝ չնայած էսկալացիային։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Խաղաղության պայամանագիրը առաջնահերթություն է։ ՌԴ-ն ցուցաբերում է կողմերին անհրաժեշտ օգնություն։

Մոսկվան ակնկալում է, որ հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները կհարգվեն»,- մասնավորապես ասել է Զախարովան։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ