14 09 2022

Հասել ենք այն օրին, որ արդեն բաց տեքստով դավաճանության անոնս է արվում․ Անդրանիկ Թևանյան

Հասել ենք այն օրին, որ արդեն բաց տեքստով դավաճանության անոնս է արվում․ Անդրանիկ Թևանյան

Անդանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Նիկոլի այսօրվա ելույթից մարդկանց ճնշող մեծամասնության մոտ կարծիք ձևավորվեց, որ Հայաստանի վրա Ադրբեջանի այս հարձակումը Ալիևի հետ պայմանավորվածության արդյունք է եղել, որպեսզի հետո ստորագրվի Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու փաստաթուղթ ու դա ներկայացվի որպես «Զատո 29.800 քառակուսի կիլոմետր եմ փրկել» վերնագրի ներքո: Նիկոլն այդ մասին ԱԺ-ում ասաց անուղղակիորեն՝ համոզմունք հայտնելով, որ իր անելիք քայլից հետո դավաճանի պիտակ է ստանալու, բայց ամեն դեպքում գնալու է այդ քայլին:
Դա՞ էր ուզում ասել Նիկոլը, թե՞ ոչ, արդեն էական չէ: Էականն այն է, որ հաշվի առնելով նրա տեսակը՝ մարդիկ ամեն ինչ ընկալել են այնպես, ինչպես ներկայացրեցի վերևում:
Սա ինքնախոստովանական ցուցմունք էր: Հասել ենք այն օրին, որ արդեն բաց տեքստով դավաճանության անոնս է արվում: Հայե՛ր, ոտքի՛:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ