13 09 2022

Հայաստանը տանում են պարտադրված պարտության․ Տիգրան Աբրահամյան

Հայաստանը տանում են պարտադրված պարտության․ Տիգրան Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Իշխանության պատգամավորներից մեկը ԱԺ-ում խոստովանեց, որ օրեր առաջ սահմանագծին ստեղծված իրադրության վերաբերյալ ՔՊ-ն փակ քննարկում է ունեցել իր ղեկավարի, ԱԳ նախարարի ու ԱԽ քարտուղարի հետ և իրենց համար Ադրբեջանի գործողություններն անակնկալ չեն եղել:

Քաղաքական իշխանությունը հստակ նշում է, որ սպասել են ադրբեջանական հարվածներին ու սա այն դեպքում, որ ճակատից եկող պաշտոնական և ոչ պաշտոնական լուրերը ցույց են տալիս, որ պետությունը ադրբեջանական ագրեսիային որևէ ձևով պատրաստ չի եղել:

Ինչ-որ առումով՝ իրավիճակը որոշ գործոններով, նման է 44-օրյա պատերազմին, երբ պարզվեց, որ իշխանությունը, նրա առանցքային դերակատարները տեղյակ են եղել պատերազմից, բայց որևէ լուրջ քայլ չեն ձեռնարկել:

Դրա հետևանքով, ինչպես 44-օրյա, այդպես էլ՝ այս վերջին ագրեսիայի մեկնարկին, խոցվեցին զորամասեր, ռազմական օբյեկտներ, դիրքեր:

Եթե իշխանությունը տեղյակ է եղել ադրբեջանական հարվածին, ապա այդ զորամասերում նվազագույն թվով զինծառայողներ պետք է լինեին, տեխնիկան համապատասխան վայրում լիներ, իսկ ՀՕՊ-ի կամ այլ համակարգերը պետք է պահեստային վայրեր տեղափոխվեին ու այնտեղից մարտական խնդիր լուծեին:
Հայաստանը տանում են պարտադրված պարտության»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ