13 09 2022

Սա զինվորականության հետ կապ չունի, այս ամենը քաղաքականության արդյունք է. Մովսես Հակոբյան. 168.am

Սա զինվորականության հետ կապ չունի, այս ամենը քաղաքականության արդյունք է. Մովսես Հակոբյան. 168.am

168.am-ը գրում է.

«168.am-ը ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանից հետաքրքրվեց, այս փուլում թշնամին ի՞նչ նպատակ է հետապնդում նման  հարձակումներով, և հնարավո՞ր է՝ այս ամենը վերածվի լայնամասշտաբ ռազմական գործողությունների։

Պատասխանելով, Մովսես Հակոբյանն ասաց, որ ամեն ինչի մասին Նիկոլ Փաշինյանն ԱԺ իր ելույթում խոսել է, այդ պատճառով էլ ոչինչ չի կարող ասել։

Դիտարկմանը, որ հարցն իրեն ուղղել եմ՝ որպես զինվորականի, Մովսես Հակոբյանը պատասխանեց.

«Սա զինվորականության հետ կապ չունի, այս ամենը քաղաքականության արդյունք է, այո, քաղաքականության արդյունք»։

Թե ում կողմից վարվող քաղաքականության արդյունքն է, Մովսես Հակոբյանը չպատասխանեց։

Ինչ վերաբերում է լանածավալ ռազմական գործողությունների վերսկսմանը, Մովսես Հակոբյանը նկատեց.

«Կարծում եմ՝ այս պահին իրավիճակն այս ամենով կհանգուցալուծվի, լայնածավալ ռազմական գործողություններ չեն լինի, կրկնում եմ, այս պահին»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ