09 09 2022

ՀՀ վերադարձած 5 գերիները հարցաքննվում են Քննչական կոմիտեում

ՀՀ վերադարձած 5 գերիները հարցաքննվում են Քննչական կոմիտեում

NEWS.am-ը գրում է.

«Նախօրեին Հայաստան վերադարձած հինգ գերիներն այսօր՝ սեպտեմբերի 9–ին, հարցաքննվում են Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում, որից հետո պետք է նրանց կարգավիճակը հստակեցվի։ Տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց Քննչական կոմիտեի  մամուլի քարտուղար Վարդան Թադեւոսյանը։

Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը սեպտեմբերի 8–ին հայկական կողմին է վերադարձրել հինգ հայ ռազմագերիների։ Ըստ ՔԿ մամուլի քարտուղարի՝ ռազմագերիներից չորսը գերեվարվել էին 44-օրյա պատերազմից հետո՝ Խծաբերդում, իսկ մյուսը՝ 2021-ի նոյեմբերի 16-ին, ՀՀ արեւելյան սահմանագոտու ուղղությամբ գնդակոծության հետեւանքով»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ