Ռուսաստանը պարտավոր է օգնել Դոնեցկի և Լուգանսկի պաշտպանության հարցում ՝ այդ հանրապետությունների հետ կնքված պայմանագրերին համապատասխան, ինչը համաձայնեցվում է ՄԱԿ կանոնադրության հետ: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Վլադիվոստոկում ընթացող Արևելյան տնտեսական ֆորումի ժամանակ:
«ՄԱԿ-ի կանոնադրությունը խոսում է ազգերի ինքնորոշման իրավունքի մասին։ «Կոսովոյի ճգնաժամի» ընթացքում ՄԱԿ-ի Միջազգային դատարանը որոշում է կայացրել, որի համաձայն, եթե տարածքի մի մասը, երկրի մի մասը ցանկանում է հայտարարել իր անկախության մասին, այդ մասը պարտավոր չէ թույլտվություն խնդրել իր երկրի կենտրոնական կառավարությունից: Դա վերաբերում է Կոսովոյին։ Դա վերաբերվում է նաև Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություններին: Ինչո՞ւ նույնը չէ: Ամեն բան նույնն է»,- նշել է Պուտինը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը