Քաղաքական բազմաթիվ շրջանակներին պարզ է, որ 2018 թվականը ամբողջությամբ հակարցախյան շարժում էր: Ի՞նչ էր կատարվում 2018 թվականին, պարզ էր, որ հասարակության մեջ կար տարիների ընթացքում օբյեկտիվորեն հասունացած տարիների ըհնթացքում չլուծվող կամ դանդաղ լուծվող բազմաթիվ խնդիրների, անարդարության եւ կոռուպցիայի բարձր ընկալումից, այն հղփացած պաշտոնյաներից, ովքեր հանրապետականի քողիտակ միլիոնատերեր էին դարձել, իսկ հիմա առաջին իսկ պատեհ առիթով թռել են Նիկոլի գիրկը, Նիկոլ են սպասարկում: 2018 թվականին բազմաթիվ առնետներ լքեցին մեզ, բացի այդ կար հակաքարոզչական ապարատ, Սաշիկի 50-50 տոկոսները, որը հիշեցնեմ ձեզ այդպես էլ չբացահայտվեցին: Պարզվեց այն, ինչ որ պատմել էին մեր մասին 90 տոկոսով սուտ է, սակայն պրոբլեմներ եղել են, ինչ ներկայացրել եւ ներողություն է խնդրել դրանց համար Սերժ Սարգսյանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը