Հայաստանում հակահայ ուժերից ազատվելու կարիք ունենք: Այդ ուժերն անհաջողությունների վերջին փուլում Հայաստանն ու հայ ժողովրդին տանում են խաղաղության կեղծ օրակարգի, որը թելադրվում է Ադրբեջանի կողմից։ Սա անընդունելի է։ Նրանք ասում են խաղաղությունն անվտանգության երաշխիք է։ Մինչդեռ խաղաղությունը երբեք անվտանգության երաշխիք չի կարող լինել։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը։
Ըստ նրա՝ հայ ժողովուրդը միշտ տուժել է այն ուժերի պատճառով, որոնք ներքին պառակտում են մտցրել, ապացույցը վերջին երկու տարվա անհաջողություններն են։
«Այս իշխանությունները ոտնատակ տվեցին մեր միասնականությունը, պառակտեցին ազգը, մինչդեռ մեր ներքին ամրությունն է մեր հզորության երաշխիքը»,-նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը