02 09 2022

Արցախի պաշտպանությունը հայության առջև ծառացած կարևորագույն մարտահրավեր է, որից կախված է մեր ժողովրդի ապագան. Դավիթ Բաբայան

Արցախի պաշտպանությունը հայության առջև ծառացած կարևորագույն մարտահրավեր է, որից կախված է մեր ժողովրդի ապագան. Դավիթ Բաբայան

Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության հռչակման 31-րդ տարեդարձի կապակցությամբ։

«Թանկագի՛ն հայրենակիցներ, բարեկամներ, կուսակիցներ,

Արցախի պահպանողական կուսակցության և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ բոլորիս Արցախի Հանրապետության հռչակման 31-րդ տարեդարձի կապակցությամբ։

Արցախի Հանրապետության ստեղծումը հայ ժողովրդի պատմության կարևորագույն էջերից է, մեր մեծագույն հաղթանակներից և աշխարհաքաղաքական հայտերից մեկը։ Նրա պաշտպանության, զարգացման ու զորացման գործում մասնակցել է ողջ հայությունը։
Արցախի համար իրենց կյանքն են նվիրել հազարավոր մեր հայրենակիցներ, և այսօր Արցախի պաշտպանությունը հայության առջև ծառացած կարևորագույն մարտահրավեր է, որից կախված է մեր ժողովրդի ապագան։
Կեցցե՛ Արցախի Հանրապետությունը։

Կեցցե՛ համայն հայությունը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ