01 09 2022

Կատարվում է «լավ ապրել» երազողների ցանկությունը՝ Հայաստանը դառնում է խաչմերուկ. Ավետիք Իշխանյան

Կատարվում է «լավ ապրել» երազողների ցանկությունը՝ Հայաստանը դառնում է խաչմերուկ. Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«ԱՌԱՋԻՆ ԱՀԱԶԱՆԳԸ

Վեդիում թուրք զբոսաշրջիկների, թե գործակալների (տարբերություն չկա)  և տեղի բնակչության միջև միջադեպը, կարելի է ասել, այսպես ասած առաջին ահազանգն էր, ապագա «խաղաղության» դարաշրջանի։ Այսպես, երբ այս ողորմելի, դավաճանական իշխանությունները հանձնեն Արցախը, ապա անկլավները, ապա «Զանգեզուրի միջանցքը» և խաղաղության պայմանագիր կնքեն Ադրբեջանի և Թուրքիայի հետ, նախատեսված ծրագրի հաջորդ տրամաբանական քայլը ռուսական ռազմաբազայի հեռացման պահանջն է լինելու։Եվ ի՞նչ եք կարծում, դրանից հետո հանգիստ ապրելու՞  եք։

Կատարվում է «լավ ապրել» երազողների ցանկությունը՝ Հայաստանը դառնում է խաչմերուկ (իրականում՝ проходной двор) թուրք-ադրբեջանական տանդեմի համար։ Եվ պարբերաբար տեղի են ունենում Վեդիում կատարված միջադեպի նման երևույթներ։ Ահա և Թուրքիան իր քաղաքացիներին պաշտպանելու, ինչպես նաև «ահաբեկչության» դեմ պայքարելու քողի տակ, ինչպես Կիպրոս, Սիրիա, Իրաք, զորք է մտցնում և օկուպացնում մնացյալ Հայաստանը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ