01 09 2022

5 տարի առաջ այս օրը՝ ՀՀ-ն Արցախին կապող 2-րդ՝ Վարդենիս-Մարտակերտ մայրուղու բացման արարողությունն էր. Տիգրան Աբրահամյան

5 տարի առաջ այս օրը՝ ՀՀ-ն Արցախին կապող 2-րդ՝ Վարդենիս-Մարտակերտ մայրուղու բացման արարողությունն էր. Տիգրան Աբրահամյան

5 տարի առաջ այս օրը՝ ՀՀ-ն Արցախին կապող 2-րդ՝ Վարդենիս-Մարտակերտ մայրուղու պաշտոնական բացման արարողությունն էր։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը:

Նա նաեւ նշել է. «Ես ու իմ նման շատերը՝ գլուխներս բարձր, հուզված մտովի գնահատում էինք ՀՀ-ի ու Արցախի համար այդ կարևոր իրադարձության նշանակությունը։

Այդ ժամանակների նախագահներ՝ Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը, բնականաբար, ամենաոգևորվածներն էին, որովհետև գիտեին, որ դա իրենց կյանքի, գործունեության առանցքային նախաձեռնություններից էր՝ ռազմականից մինչև տնտեսական առումով։

Իսկ ի՞նչ ունենք այսօր։ Քննարկման կենտրոնում է այն, թե ՀՀ-ն Արցախին կապող նոր երթուղին ադրբեջանցիները լավ ե՞ն սարքել, թե՞ ոչ։ Արցախ ճանապարհով ե՞նք անցնում, թե՞ միջանցքով, ադրբեջանցիները անցակետ կդնե՞ն, թե՞ ոչ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ