Շատ դժվար է կանխատեսել, թե ինչ կլինի Արցախում, ինչ ճակատագիր է սպասվում: Բայց մի բան հստակ է՝ Ռուսաստանը հայ ժողովրդին մենակ չի թողնի: «Իրավունքի» հետ զրույցում, անդրադառնալով թշնամու չդադարող սադրանքներին, նման կարծիք հայտնեց ՀՀ ՊՆ Գլխավոր շտաբի
նախկին պետ (1992-1995թթ.), 1993թ. պաշտպանության նախարարի պաշտոնակ տար, գեներալ-լեյտենատ Նորատ Տեր-Գրիգորյանցը:
-Արցախում թշնամու կողմից իրականացվող սադրանքները երևի պայմանավորված են նրանով, որ Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայով, մտածում է, որ այնտեղ կարելի է սադրանքների դիմել: Բայց իրենք սխալվում են, խորապես են սխալվում: Ռուսաստանը կարող է աշ խատել ու պատերազմել միանգամից մի քանի ճակատներով: Ուստի, եթե Ադրբեջանը նման քայլեր է անում, թող մի անգամ էլ լավ մտածի: Մենք գիտենք, որ հիմա ամբողջ Արեւմուտքն ԱՄՆ-ի գլխավորությամբ ատում է ռուս ժողովրդին, առհասարակ՝ սլավոնական ժողովուրդներին: Նայեք, թե ինչքան լաբորատորիաներ ունեն, իմիջիայլոց Հայաստանում եւս կան այդպիսի լաբորատորիաներ՝ հայազգի ոչնչացման համար:
Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա այդ պետությունը հիմա դավաճանում է անգամ Ռուսաստանին՝ նման քայլեր ձեռնարկելով: Թուրքիան «Բայրաքթարներ» է տալիս Ուկրաինային, որ ոչնչացնեն Դոնբասի ռուս ժողովրդին: Իրենց մարդիկ են այնտեղ կռվում, ռադիկալ իսլամիստներին են ներգրավում: Ելնելով աշխարհում ստեղծված իրավիճակից՝ խիստ հրամայական է, որ Հայաստանն էլ ունենա այնպիսի Զինված ուժեր, որ նման սադրանքներին համապատասխան արձագանք տրվի: Ով ուժեղ է, նա էլ ճիշտ է: Ալիեւը ինքը մշտապես հայտարարում է՝ ով ուժեղ է, նա էլ ճիշտ է: Եվ դրանից հետո հարձակվեց Արցախի վրա՝ վիրավորելով մեր ազգային արժանապատվությունը: Հիմա Հայաստանն ի՞նչ է անում բանակի մարտունակությունն ուժեղացնելու համար: Մի անգամ կրակում են, պետք է կրկնակի պատասխան տաս, կյանքն է այդպիսին:
Ադրբեջանն ամբողջ կյանքում այդ սադրանքներին դիմել է: Նույնիսկ 1994 թվականի հրադադարի
պայմանագիրը նա խախտում էր, բայց բղավում, թե հայերն են դա արել: Պետք է արձանագրեմ նաեւ, որ Ռուսաստանում մտահոգ ու զարմացած են Հայաստանի իշխանությունների վերաբերմունքից, ինչը շատ վտանգավոր է: Հայաստանի վարչապետը պետք է ի վերջո կողմնորոշվի, թե ով է իր դաշնակիցը, իսկ ով ՝թշնամին: Նման չեզոք, ինքնաբավ պահվածքով Հայաստանը կարող է լրիվ մենակ մնալ, ինչը, ինքներդ գիտեք թե ինչի կարող է հանգեցնել: Ռուսաստանը ապշած է հայե րի ապերախտ վերաբերմունքից:
—Պարոն Տեր-Գրիգորյանց, Արցա խում եւս հակառուսական ալիք է բարձրանում:
— Այո, շատ ճիշտ եք: Թուրքիան եւ Ադրբեջանը ամեն բան ա ում են, որպեսզի արժեզրկեն ռուս խաղաղապահների ծառայությունը, եւ վերջին իրադարձություններն էլ դրա վառ օրինակն են: Վատն այն է, որ Հայաստանն էլ այդ խայծը կուլ է տալիս: Բայց Հայաստանի ղեկավարությունը պետք է հասկանա, որ նման խայծերը կուլ տալով եւ հակառուսականության ալիք բարձրացնելով՝ կվնասի միայն ինքն իրեն: Հայաստանը պետք է գիտակցի, որ միակ դաշնակիցը ՌԴ-ն է, որը բազմիցս ապացուցել է իր ազնիվ դաշնակցական հարաբերությունները:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը