27 08 2022

Գիտակցությունից դուրս. Կարեն Ճշմարիտյանի գրառումը

Գիտակցությունից դուրս. Կարեն Ճշմարիտյանի գրառումը

Կարեն Ճշմարիտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Գիտակցությունից դուրս
Արդյո՞ք հոգեբանական ներգործության չեն ենթարկվել բոլոր նրանք,
- ովքեր բացարձակ անտարբեր են դարձել իրենց հարազատի, մտերիմի և հայրենակցի ողբերգությանը,
- ովքեր մի քանի տարի է իսպառ չեն ընկալում իրենց իսկ «ընտրյալների» անթաքույց զզվանքը, զայրույթն ու առհամարանքն իրենց հանդեպ, և շարունակում են հավատալ ու վստահել իրենց հանդեպ ատելությամբ լցվածներին։
Արդյո՞ք ծանր ու խորը հոգեներգործության զոհեր չեն այն բոլոր մարդիկ, որոնց թշնամի պետությունների ղեկավարներն ազնվորեն, ուղղակի և պաշտոնապես հայտնում են, որ պատրաստվում են ցեղասպանել ու բնաջնջել բոլորին, իսկ իրենք հավատում են ինչ-որ «խաղաղությանը…»։
Արդյո՞ք հոգեներգործության զոհեր չեն բոլոր նրանք,
- ովքեր համազգային աղետի և ողբերգության մեջ մեղադրում են անխտիր բոլորին, ողջ աշխարհին, իրենց համախոհներին, նույնիսկ իրենք իրենց և իրենց նախնիներին, բայց ոչ երբեք առաջին հերթին իրական մեղավորներին,
- ովքեր հավատում են ցանկացած իրենց համար անհայտ պատահական անցորդների հուզական խոսքին, և անտեսում են իրենց անվտանգ ու զարգացող հայրենիք ապահովողների խոսքը։
Թող ներեն բոլոր նրանք, ովքեր դեռևս հույս ունեն, որ վերը նշված մարդկանց գիտակցության վրա ազդելով հնարավոր է իրավիճակը կտրուկ փոխել, որովհետև սա հավանաբար բացառապես հոգեվերլուծաբանների և հոգեբանների կողմից լուծումներ առաջարկելու խնդիր է:
Ոչ մասնագետն այլևս չի կարող բացատրել նման երևույթները, որովհետև դրանք ամենայն հավանականությամբ որևէ ուղղակի կապ չունեն մարդկային գիտակցության հետ։
ՀԳ
Փաստորեն հերքվեց նաև «С ума по одиночке сходят…» պնդումը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ