Մինչ հայրենական կուսակցությունները, տարբեր մակարդակի քաղաքական և ռազմական գործիչներն ու վերլուծաբաները, հասարակական և լրագրողական միջավայրի ներկայացուցիչներն ու ֆեյսբուկյան օգտատերերը սեփական տեսլականն են ներկայացնեում աշխարհաքաղաքական բարդ ու անկանխատեսելի զարգացումների հորձանուտում հայտնված հայկական երկու պետականությունների անելիքների և նրանց սպասվող ոչ դյուրին հեռանկարի շուրջ, թշնամին, օգտվելով հայկական ապիկար իշխանությունների հանցավոր անգործությունից, աստծո յուրաքանչյուր օր սեղմում է մեր վզին փաթաթված մահվան օղակը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը։
«Այս բախտորոշ վիճակում, անգամ, կռիլովյան առակի հայտնի հերոսների օրինակով, ամեն մեկս մեր նախընտրած ուղղությամբ ենք ձգում «փրկության» սայլը և արդյունքում հայտնվում ավելի վատ վիճակում, քան կայինք երեկ:
Վերջապես, ե՞րբ ենք գիտակցելու, որ սայլը շարժելու համար, գոնե այս ճակատագրական պահին, մենք պարտավոր ենք ընտրել այն կառապանին, որը որքան էլ հայտնի անհայրենիքների կողմից հանիրավի վարկաբեկված ու վարկաբեկվող, բայց իրականում ունի նման ծանր իրավիճակներից երկիրը դուրս բերելու անվիճելի փորձ»,-գրել է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը