Եվրոպան և ԱՄՆ-ն ջանք և եռանդ չեն խնայում, որ կարողանան ներգրավածություն ունենան այս տարածաշրջանում տեղի ունեցող պրոցեսներին, նույն տրամաբանությամբ ակհնհայտ է, որ ԵՎրոպան անում է ամեն ինչ ինչ հայ-ադրբեջանական հարաբերություններրի մեջ գլխավոր մոդերատորի դերը ստանձնելու համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արման Աբովյանը:
«Տպավորություն է ստեղծվում, որ երկրագնդի մեծերը հավաքվում, որոշումներ են ընդունում, իսկ մենք չկանք, Հայաստանը կարծես կամովին անվտանգային բանալիները հանձնում է սրան-նրան, ասում է, եկեք որոշեք, սա շատ վտանգավոր երևույթ է»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը