04 08 2022

Մերոնք պետք է Բերձորը շրջանցող ճանապարհ սարքեն մինչեւ ամսվա վերջ եւ հանձնեն Բերձորը․ Էդիկ Բաղդասարյան

Մերոնք պետք է Բերձորը շրջանցող ճանապարհ սարքեն մինչեւ ամսվա վերջ եւ հանձնեն Բերձորը․ Էդիկ Բաղդասարյան

Գիշերը համեմատաբար հանգիստ է եղել. Բանակցություններում, կարծես թե, պայմանավորվածություն է ձեռք բերվել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հետք»-ի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը:

Նա նաեւ նշել է. «Եթե, իհարկե, ադրբեջանցիները չխախտեն պայմանավորվածությունները, մերոնք պետք է Բերձորը շրջանցող ճանապարհ սարքեն մինչեւ ամսվա վերջ եւ հանձնեն Բերձորը: Երեք կմ-անոց ճանապարհահատված է եւ մինչեւ Կոռնիձորի ճանապարհի կառուցումը այդտեղով է լինելու կապը Հայաստանի հետ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ