Ժողովրդավարության ոչնչացումը հենց այսպես է լինում. Արամ Վարդևանյան
Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Բոլորս այլևս չենք զարմանում, որ Հայաստանի շահերի համար պայքար տվող, Հայոց Ցեղասպանության ճանաչման համար պայքար տվող, Սփյուռքում իրապես հեղինակություն վայելող ու պարզապես ՀՅԴ անդամներ օրվա իշխանությունների համար անցանկալի են: Չենք զարմանում, որ արդեն բռնապետական հերթական մեթոդն է կիրառվում ապօրինաբար մուտքը Հայաստան արգելելով:
Պարզապես մեկ վարժություն անենք. Սփյուռքից, ՀՀ-ում չբնակվող Սերժ Թանկյան ու Արսինե Խանջյան` քննադատում էին, ակցիաներ էին անում նախկին իշխանությունների դեմ, աջակցում էին ՊՊԾ գնդի գործով մասնակիցներին և մի շարք այլ դեպքեր, բայց իրենց երբեք չեն արգելել մուտքը Հայաստան:
Սփյուռքից, Եվրոպական երկրների քաղաքացիներ Մուրադ Փափազյան, Սյունե Աբրահամյան և Մասիս Աբրահամյան` քննադատել են օրվա իշխանություններին, պայքարել ու պայքարում են թուրքիային, ադրբեջանին միջազգային պատասխանատվութան ենթարկելու համար, ու իրենց մուտքը Հայաստան արգելվում է: Ժողովրդավարության ոչնչացումը հենց այսպես է լինում...
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը