Պաշտոնապես հաստատվեց,որ Արցախում ադրբեջանական կողմը դիմել է սադրանքի։ Այս մասին ֆեսբուքի իր էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը և հավելել
«Սա է նիկոլիզմի բերած խաղաղության դարաշրջանը։
Երբ պարտությունն ու կապիտուլյացիան փառաբանում ես,թշնամին ավելի է լկտիանում։
Շուտով երեւի նիկոլիստները կմտնեն եթեր ու կասեն՝ մենք ի՞նչ անենք,ռուսն է Արցախի պատասխանատուն ։
Դուք Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորից դարձրել եք «ճ» դասի կիսասուբյեկտ։
Բանակի հերն անիծեցիք,4-5 միլիարդի զենք ու զինամթերք թիղեցիք թշնամուն,հիմա էլ կասեք՝ նախկինները գցեցին մեր գրպանը։
Գլուխներդ տնկած ու՞ր հեղափոխություն արեցիք…
Ասեմ…
Հեղափոխություն արեցիք,որ պատերազմով կամ առանց պատերազմի ի՞նչ տալու է տաք ու Հայաստանը թուրքական ֆուռերի համար ասֆալտի ճամփա դարձնեք։
Հիմա սա էլ այդ օպերայի հերթական սերիան է,հա՞»,- գրել է Շարմազանովը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը