«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Ազգակին ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ատգամավոր Դավիթ Դանիելյանը խորհրդարանական աշխատանքից զատ, պարզվում է, նաև «հարցեր լուծելով» է զբաղված։ Նա վերջերս, ի դեպ, հաճախ է հայտնվում լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։ Նախ «Քաղաքացական պայմանագիր» կուսակցության Կապանի խորհուրդն էր ցանկանում ըստ իր ճաշակի, շրջապատի ձևավորել ու նապագահել այն, ապա Կապանի բժշկական կենտրոն իր վերահսկողության տակ առավ` հասնելով նրան, որ իր մտերիմը ԲԿ-ի տնօրենի պաշտոնակատար նշանակվեց։ Ազդեցությունը տարածելու անսանձ ցանկության ունեցող նկարիչ պատգամավորը, պարզվում է, նկարչի վրձնահարվածով ու իշխանականի վարպետությամբ իրենով է արել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը: Ըստ ArmLur.am-ի ունեցած տեղեկությունների` հենց նրա անմիջական ջանքերով ՊՈԱԿ-ի պաշտոնակատար է նշանակվել իր բանակային ընկերը` Արմեն Հովհաննիսյանը, ապա եղբորը` Հայկ Դանիելյանին է տեղավորել նույն ՊՈԱԿ -ում` որպես փոխտնօրեն։ Այդքանը քիչ է` Հովհաննիսյանի ձեռամբ, բայց իր ակտիվ ներգործությամբ՝ երկուստեք կադրային ջարդ են սկսել ընդդիմության հանրահավաքների մասնակցած աշխատակիցների նկատմամբ։ Նախկին փոխտնօրենն օրինակ, ում պաշտոն այժմ Դանիելյանի եղբայրն է զբաղեցնում, աշխատանքից ազատվել է ընդդիմության ցույցերի ժամանակ ծառայողական ավտոմեքենայով երևալու ու ցույցին մասնակցելու համար։ Նույն պատճառաբանությամբ աշխատանքից ազատվել են նաև ՊՈԱԿ-ի հաշվապահական բաժնի աշխատակիցները։
Պատգամավոր Դավիթ Դանիլեյանը, որ վերոնշյալ ՊՈԱԿ-ի տնօրենի խորհրդականն է, ArmLur.am-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ խորհուրդները տալու փոխարեն՝ կադրային ջարդ է իրականացրել նաև նույն ՊՈԱԿ-ի Սյունիքի մասնաճյուղում։
Ազատված պաշտոններում, խաղի կանոնների համաձայն, բանակային ընկերները սեփական շրջապատի մարդականց են տեղավորում։ Մեր աղբյուրը հատնեց, որ ոչ միայն ՔՊ-ական Դանիելյանն է այստեղ իր իր եղբորն աշխատանքի տեղավորել, այլ նաև Արմեն Հովհաննիսյանը․ վերջինիս քույրն ու քրոջ ամուսինը նույնպես նույն ՊՈԱԿ-ի աշխատակիցներ են։
Օրենսդիր մարմնից աննկատ կերպով դեպի «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կուլիսներում հայտնված Դանիելյանին մեր հարցերը, բնականաբար, վրդովվեցին, բայց նրան հորդորեցինք կառուցողականության դաշտ վերդառնալ ու պատասխանել, թե ինչպե՞ս է ստացվել, որ նախկին իշխանություններին «խնամի-ծանոթ-բարեկամ» սկզբունքով առաջնորդվելու մեջ մեղադրող «հեղափոխական» իշխանությունն այժմ նույն ձեռագրով է աշխատում։
«Եղբայրս նախքան ՊՈԱԿ-ի փոխտնօրեն նշանակվելը ճանապարհ է անցել, նոր հայտվել ադտեղ։ Նա այդ նույն ՊՈԱԿ-ի անվտանգությունն ապահովող աշխատողներից է եղել, ապա հասել է մինչև մարզային ծառայության պետի տեղակալ, ապա խորհրդական և հետո նոր նշանակվել է ՊՈԱԿ-ի փոխտնօրեն: Ինչ վերաբերում է Արմեն Հովհաննիսյանին, ապա ես նրա փոխարեն չեմ կարող պատասխանել։ Միայն կարող եմ նշել, որ իմ տեղեկություններով՝ նրա քույրն ու փեսան ավելի վաղ (մոտ 9 տարի արդեն), աշխատում են այդ ՊՈԱԿ-ում, քան Հովհաննիսյանը»,- ArmLur.am-ի հետ զրույցում նշեց նա։
Մեր դիտարկամանը, թե, այնուամենայիվ, այս ամենն իշխանությունը սեփական հարմարավետությանը ծառայության պարզ օրինակ է, ու ՊՈԱԿ-ի աշխատակիցները, փաստորեն, ընդդիմադիր հայացքենրի համար են առանց աշխատանքի մնացել, Դանիելյանմ ընդհանրական պատասխան տվեց․ «Հայաստանում այսօր քաղաքական ենթատեքստից բխող ազատումներ չեն լինում․ բոլորն էլ իրենց սեփական դիմումի համաձայն են հեռանում»։
Իր պատասխաններով, փաստորեն, Դանիելյանը հաստատեց, որ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ն իրենով է արել, ինքն է որոշում՝ ով նշանակվի, ով ազատվի։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը