Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Ադրբեջանը այս պահին իրականացնում է առնվազն 35 թունելի, 10 ավտոճանապարհի ու 2 երկաթուղու կառուցում Արցախի գրավյալ տարածքներում, որոնք ամբողջության մեջ օղակ են ստեղծում հայկական վերահսկողության տակ մնացած տարածքների շուրջ։
Եթե ուշադրություն դարձնեք Sputnik Արմենիա-ի հրապարակած գրաֆիկական քարտեզին, կնկատեք, որ առնվազն 4 ճանապարհ ուղղակիորեն մոտենում ու հատվում է ՀՀ արևելյան առաջնագծին՝ Սյունիքի մարզին և Ջերմուկին։
Ադրբեջանի կողմից կառուցվող բոլոր ավտոճանապարհները նախևառաջ ունեն ռազմական նշանակություն, կառուցվում են այդ չափանիշներով, և դրանց շինարարությունը հիմնականում իրականացնում են թուրքական ու բրիտանական ընկերությունները։
Բոլոր ճանապարհների շինարարության վերջնաժամկետ է նշված 2025-ի ամառը՝ ռուս խաղաղապահների առաքելության առաջին ժամկետի ավարտից 4-5 ամիս առաջ։
Ռուսաստանը չի թաքցնում, որ 2025-ից հետո մնալու է Արցախում, իսկ Ադրբեջանն ու Թուրքիան ռազմական ճանապարհներ են կառուցում Արցախի ու Սյունիքի շուրջը։
2025-ից առաջ, սակայն, կա ևս առնվազն 2,5 տարի։
Սյունիքի ուղղությամբ ռազմական ագրեսիան հայերի համար կարող է տեղի ունենալ նույնքան անսպասելի ու հանկարծակի, ինչպես եղավ 2020-ի պատերազմը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը