28 07 2022

ՀՀ իշխանությունը իավո՞ւնք է տվել Ադրբեջանին կանխելու ՀՀ «ռևանշիստների» գործողությունները. Արթուր Ղազինյան

ՀՀ իշխանությունը իավո՞ւնք է տվել  Ադրբեջանին կանխելու ՀՀ «ռևանշիստների» գործողությունները. Արթուր Ղազինյան

Նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավարը խոստովանել է, որ իրենք «վճռականորեն կկանխեն Հայաստանի ռևանշիստ ընդդիմադիրների Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կարգավորելու դեմ արվող գործողությունները»:

Փաստորեն Նիկոլ Փաշինյանի իշխանության անվտանգության հարցերով զբաղվում է Ադրբեջանի հետախուզությունը, որի համար գերխնդիր է Հայաստանում թույլ չտալ իշխանափոխություն, վճռականորեն կանխել «ռևանշիստների» գործողությունները:

Ամենակարևոր հարցը հետևյալն է. ինչպե՞ս և ի՞նչ մեխանիզմների միջոցով է կանխվում «ռևանշիստների» գործողությունները:

Հայաստանի ընդդիմադիրների դեմ կիրառվում են ռեպրեսիվ մեթոդներ. ոստիկանական բիրտ ուժ, ձերբակալություններ, կալանքներ, բայց դրանք ձևական առումով իրագործվում են ՀՀ ոստիկանների, քննիչների, դատախազների ու դատավորների կողմից:

Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Հայաստանի համար թշնամի համարվող պետության հետախուզության ղեկավարը իրեն իրավունք է վերապահում հայտարարել, որ պատրաստ են «վճռականորեն կանխել ընդդիմադիր ռևանշիստների» գործողությունները, ապա դա նշանակում է, որ Հայաստանից նրան տվել են այդ իրավունքը, իսկ

իշխանական ռեպրեսիվ գործողությունները ղեկավարվում և համակարգվում են Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության կողմից:

Հետաքրքիր է, ընդդիմադիրների նկատմամբ բիրտ ուժ կիրառող ոստիկանները, նրանց ձերբակալող քննիչներն ու դատախազները և կալանավորող դատավորները գիտակցում ե՞ն, որ կատարում են Ադրբեջանի պետական ավտանգության ծառայության ղեկավարի հրամանները:

Եթե դա այդպես չէ, ապա ակնկալում եմ ՀՀ ԱԱԾ ղեկավարի կոշտ պատասխանն Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարի այս ցինիկ և նվաստացուցիչ հայտարարությանը:

Հ.Գ. Դատարանի դահլիճում Արմեն Գրիգորյանի առեղծվածային մահը կարծես ստանում է կոնկրետ պատճառա-հետևանքային փաթեթավորում»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ