Իշխանությունները կարծես կամակոր երեխա լինեն, ում ձեռքը ընկել են հանարավորություններ և փորձում են դա օգտագործել՝ ցույց տալով, թե տեսեք մենք մեզնից ինչ-որ բան ենք ներկայացնում: Այս մասին 5-րդ ալիքի եթերում ասել է «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանը:
«Այս պահին անազատության մեջ են գտնվում մարդիկ իրենց խղճի և համոզմունքի համար, կամ էլ որ ինչ-որ մեկի հարազատն են, բայց ուշ թե շուտ նրանք դուս են գալու: Պատմությունը երբ գնահատական է տալիս ղեկավարի, նայում է, թե քանի քառակուսի մետրով եկավ, քանիսով գնաց, մնացածը անկարևոր է»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը