Դատարանի դահլիճում Արմենի ողբերգական ու անժամանակ մահվան լուրը ցնցեց մեր հասարակությանը. ցավում էին բոլորը, ընկեր, բարեկամ, ծանոթ ու անծանոթ, համակիր թե օպոնենտ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արթուր Ղազինյանը:
«Այլ կերպ չէր կարող լինել, քանի որ մարդ էր մահացել, վառ, պայծառ ու ինքնատիպ անհատականություն:
Սա լրջագույն հարված էր իշխանության առանց այն էլ աղետալի վիճակում գտնվող վարկանիշին, ինչը նրանք չէին կարող հանդուրժել:
Գործի դրվեցին ֆեյքային բոլոր ֆաբրիկաները, առատորեն վարձատրվեցին ու հանրային դաշտ նետվեցին իշխանական տխմար ու անբարոյական քարոզիչները, որնք ձևավորեցին տեղեկատվական տրենդ անուղեղ, չար, նախանձ ու մաղձոտ կոնտինգենտի համար:
Արդյունքում ֆեյսբուքյան տիրույթում Արմենի մահով ցնծում էին միայն իշխանական ֆեյքերը, վճարված վիժվածքներն ու նրանց ազդեցության տակ ընկած մի քանի հազար անուղեղ ու չարացած կենդանակերպեր:
Իրականում դա շատ, շատ փոքր թիվ է և ոչ մի կերպ չի կարող ներկայացնել մեր հասարակության իրական պատկերը:
Ես համոզված եմ, որ մեր ազգը, ժողովուրդը և հանությունը իրապես մեծ ցավ ապրեց Արմենի անժամանակ մահով, իսկ կեղտեր միշտ ու բոլոր տեղերում կան:
Հ.Գ. Մի խորհուրդ մեր հայրենակիցներին. արհամարհեք, ուշադրություն մի դարձրեք, մի հանրայնացրեք ու տարածեք այս վիժվածքների բարբաժանքները, մի հիասթափվեք ու հիասթափեցրեք լավ մարդկանց մեր ժողովրդից:
Մեր ժողովուրդն իրականում շատ լավն է, իմաստուն ու խելացի:
Պետք է ուղղակի ճանաչել, սիրել ու խոսել նրա հետ և նա քեզ կպատասխանի նույն սիրով:
Բարի շոգ կիրակի բոլորիս . . .»,-գրել է Ղազինյանը;
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը