Կա ՔՊ-ական իշխանություն և ժողովրդի իշխանություն։ Ժողովրդի իշխանության կարգավիճակն արդեն ընդունվել է ՆԱՏՕ-ի անդամ երկիր Թուրքիայի կողմից, որոնք պաշտոնապես խոսում են , որ մենք միասին կարողացել ենք կանխել օրվա իշխանությունների և իրենց ցանկությունները: Այս մասին Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
Նա նկատեց, որ այսօր տարածաշրջանի երկրները խոսում են ճանապարհներ հիմնելու մասին,մինչդեռ Հայաստանն այդ ամեն ինչից դուրս է մնացել։
«Որքան այս իշխանությունը մնա,պատերազմը հա էլ լինելու է։ Իրական խաղաղության միակ ճանապարհն իրենց հեռացնելն է։ Եվ առանց Նիկոլ Հայաստան լինելու է»,- ասաց նա։
Քաղաքական գործիչն անդրադառնալով օրվա իշխանությունների նոր գյուղ հիմնելու մտադրությանն, ասաց․ «Ուրեմն 200-ից ավելի գյուղ թշնամուն հանձնածը, ճակատագրեր կործանածը խոսում է գյուղ հիմնելու մասին։ Սա ցինիզմ է»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը