07 07 2022

Սահմանազատման հարցերով հանձնաժողովի հաջորդ նիստի ամսաթիվը դեռ հայտնի չէ. Բայրամով

Սահմանազատման հարցերով հանձնաժողովի հաջորդ նիստի ամսաթիվը դեռ հայտնի չէ. Բայրամով

Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման  հարցերով հանձնաժողովի հաջորդ նիստի անցկացման ամսաթիվը դեռ հայտնի չէ: Այս մասին հայտարարել Է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, փոխանցում է Sputnik Азербайджан-ը:

«Այդ գործընթացը պետք է ընթանա քաղաքակիրթ և խաղաղ ձևով ՝ միջազգային իրավունքի հիման վրա», - նշել է նա:

Բայրամովն ուշադրություն է դարձրել նաև այն հանգամանքին, որ Հայաստանի հետ խաղաղ պայմանագրի քննարկումը շարունակվում է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ