01 07 2022

Թագուհի Թովմասյանը հանկարծ հիշել է, որ ինքն անկուսակցական է և որ շարունակելու է պաշտոնավարել․ Ռոբերտ Հայրապետյան

Թագուհի Թովմասյանը հանկարծ հիշել է, որ ինքն անկուսակցական է և որ շարունակելու է պաշտոնավարել․ Ռոբերտ Հայրապետյան

Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Թագուհի Թովմասյանը, ով «Պատիվ ունեմ» դաշինքի շնորհիվ ստացավ պատգամավորական մանդատ, իսկ «Հայաստան» խմբակցության շնորհիվ ստանձնեց ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը, հանկարծ հիշել է, որ ինքն անկուսակցական է և որ շարունակելու է պաշտոնավարել: Ու ամենակարևորը՝ տքնաջան աշխատելու վերաբերյալ երբեմնի լրագրողի «կտերի» շարքում չկար գեթ մեկ ծավալուն արձանագրում ընդդիմադիր գործընկերների խախտված իրավունքների վերաբերյալ:
Մնում է մխիթարվել «Դե գոնե Իշխան Զաքարյան չի» սփոփիչ խոսքերով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ