Մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը գրում է․
Ես շնորհակալ եմ իմ բոլոր այն ընկերներին, գործընկերներին, որոնք միացան Բերձորի (Լաչին) և Աղավնոյի փրկության նախաձեռնությանը, բարձրաձայնեցին խնդրի մասին, հաճախակի այցելեցին նշված վայրեր ու տեղում ծանոթացան այնտեղ ապրողների, իրականության հետ։
Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները նպատակ ունեին, լռության մատնելով ու հանրային ուշադրությունը շեղելով, հերթական գաղտնի գործարքը անել և մարդկանց վերջին պահին փաստի առաջ կանգնեցնել։
Այս անգամ չստացվեց Փաշինյան-Ալիև ծպտյալ եղբայրության ծրագիրը, քանի որ մեզ հաջողվեց խախտել նրանց կողմից Լաչինը հանձնելու լռությունը։ Հիմա դա դարձել է քաղաքական օրակարգ, ինչի շնորհիվ Նիկոլ Փաշինյանը ստիպված եղավ հրապարակային խոստովանել, որ պատրաստվում է հանձնել Բերձորը, Աղավնոն։ Իսկ եթե ասում է երկրի ղեկավարը, ապա դա ստանում է հանրային, հետո նաև միջազգային լայն արձագանք՝ իր հետևանքներով հանդերձ։
Մենք կարողացանք հասնել նրան, որ Նիկոլ Փաշինյանը խոստովանի Ալիևի հետ իր դավադրության մասին, իսկ Ադրբեջանում էլ հունիսի 29-ին տեղի ունենա չնախատեսված քննարկում Բերձորի վերաբերյալ։
Ես վստահ եմ, որ մենք կկարողանանք նաև հասնել այլ մարտավարական նպատակների։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը