Ապարանում 7 անձանց կրակոցներով վիարավորելու և երկուսի սպանության աղմկահարույց գործով ՔՊ-ական պատգամավոր Մաթևոս Ասատրյանի եղբայրը, որ դեպքի վայրում է եղել, միջադեպից 7 օր անց դեռևս չի կանչվել հարցաքննության: Այս մասին ինքը՝ իշխանական պատգամավորն է այսօր ԱԺ-ում հայտնել լրագրողներին:
Պատգամավորը տարօրինակ չի համարում այն, որ 7 օր շարունակ իր եղբոր անունը մամուլում հիշատակելուց հետո անգամ ՔԿ-ն դեռևս չի կանչել նրան հարցաքննության, ասում է պատճառը ականատեսների շատ մեծ թիվն է, հերթով կկանչեն:
Ընդգծենք, սույն պատգամավորի եղբայրը ըստ ականատեսների և վկայություն տգվող գլխավոր անձանցից մեկի՝ գտնվել է հունիսի 19-ի սպանության օրը երկու՝ իրար հաջորդած միջադեպերի վայրերում, սկզբում Ապարանում կեսօրին Ռաֆայելին ծեծի ենթարկելու միջադեպին, հետո փաստորեն ժամեր անց Նիգավանի աղբավայրի մոտ կատարված սպանության պահին:
«Այո, իմ եղբայրը սպանության օրը եղել է գազալցակայանում (սպանությանը նախորդած ծեծի միջադեպի վայրում, խմբ.), դա գազալցակայան է ու մեզնից ցանկացած մեկը կարող էր այդ պահին այդտեղ գտնվել»,-ասել է ՔՊ-ական պատգամավորը։
Ի դեպ, պատգամավորն այսօր արյունալի միջադեպի առիթով ևս մեկ շատ կարևոր հայտարարություն է արել՝ Ապարանի սպանությանը իշխանության ներկայացուցիչների հարազատների մասնակցության մասին՝ չբացառելով, որ որևէ պաշտոնյայի հարազատի մասնակցության հանգամանքը չի հերքում, քանի որ սպանության վայրում 100-ից ավելի մարդիկ են ներկա գտնվել:
«Այնտեղ 100-ից ավելի մարդիկ են հավաքված եղել, իսկ թե ով ինչ մասնակցություն է ունեցել այդ սպանության միջադեպին, թող քննությունը պարզի, իսկ էն ինչ իմանում եմ ես, իմանում եմ իմ չափով: Միայն ասեմ այնտեղ ծեծի միջադեպ չի եղել, իմ եղբայրը մասնակից չի եղել ծեծի միջադեպի ու ձայնագրությունները կան, դրանք առգրավված են, ես անձամբ չեմ տեսել, բայց տեղյակ եմ այդ մասին»:
Լրագրողների ճշտող հարցին՝ եթե քննությամբ աացուցվի իր եղբոր մասնկացության հանգամանքը, պատրաստ է պատգամավորը քաղաքական պատասխանատվություն կրել, պատասխանել է որ ցանցակած պատասխանատվություն կկրի, եթե մեղքն ապացուցված լինի:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը