Որպես իրավաբան ցավում եմ էս իրականության համար։ Այս մասին մամուլի ասուլիսում ասաց նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը անդրադառնալով Գագիկ Ջհանգիրյանի մասնակցությամբ աղմկահարույց ձայնագրությանը։
«Ձայնագրության մեջ Վարդազարյանը հարցնում է՝ ասա պատճառը, ես ինչո՞ւ պետք է հրաժարական տամ, Ջհանգիրյանն ասում է՝ հենց միայն նրա համար, որ ես քո դասախոսն եմ։ Հիմա ես էլ ասում եմ՝ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, Վճռաբեկ դատարանի նախագահ, իմ կողմից շատ հարգված Լիլիթ Թադևոսյանին և իմ կողմից չհարգված Արդարադատության նախարար, էն որ ասում է՝ ես Նիկոլի նկարին նայում, նոր եմ հիշում, որ պետք է անկողմնակալ ու անաչառ լինեմ, Կարեն Անդրեասյանին․ երեքին էլ դաս եմ տվել՝ Արդարադատության նախարարին, Վճռաբեկ դատարանի նախագահին և Գլխավոր դատախազին։ Հեսա այստեղից հելնում եմ, ժողովուրդ, վեշերներդ մեկնումեկդ հավաքեք, ձեր դասախոսն եմ, գալիս եմ, ձեր պաշտոնը պետք է ինձ զիջեք․․․»,-ասաց Պետրոսյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը