«Տրամաբանությունը հուշում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն անխուսափելի է ․ ասել, թե՝ այդ ընտրություների անցկացումը կհանգուցալուծի քաղաքական ճգնաժամը, միանշանակ այդպես չի լինելու և ,միգուցե, անհրաժեշտություն առաջանա նորից ու նորից անցկացնել խորհրդարանական ընտրություններ այնքան ժամանակ, մինչև ձևավորի այնպիսի իշխանություն, կառավարություն , որը հստակ կարող է ապահովագրել իր ժողովրդին, իր ազգաբնակչությանը և երկիրը տանել զարգացման հունով»,-այս մասին ասաց ԲՀԿ անդամ Իվետա Տոնոյանը ՝ «Հայկական օրակարգ. ընտրություններից մեկ տարի անց» թեմայով քննարկման ժամանակ։
Հարցին, ըստ որի ԲՀԿ-ն ակտիվ շփում ունենալով հանրության տարբեր շերտերիր հետ, ի՞նչ է արձանագրել՝ հանրության տրամադրության և ազդակների հետ կապված, նա նշեց․
«Հանրության ազդակները բացարձակ դրական չեն՝ երկրում տիրող իրավիճակի նկատմամբ ։ Այն մարդիկ, որոնք մեկ տարի առաջ հույսեր էին տածում այս իշխանությունների հետ կապված նրանք ևս հիասթափված են։ Այս իշխանությունները, 4 տարի լինելով իշխանությա ղեկին, այդպես էլ չձերբազատվեցին նորելուկի սինդրոմից , աչքաչափով երկիրը կառավարելու սկզբունքից»,-ասաց իվետա Տոնոյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը