22 06 2022

Երկիր են կործանել միայն նրա համար, որ հնարավոր չլինի Երկրորդ նախագահի վերադարձը․ Ագնեսա Խամոյան



Նիկոլ Փաշինյանը փորձում է բռնապետություն կերտող ճանապարհով առաջ ընթանալ և բացառապես սիրո և թավշյա հեղափոխություն խոստացող իշխանությունը պատրաստ է բոլոր հարցերը լուծել զենքով  և ուժով։ Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց Հայաստան խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

«Շոշափվում է ՔՊ-ական պատգամավորի անունը, նաև մամուլում եղավ շատ հստակ  տեղեկատվություն, որ հենց եղբայրն է անմիջական մասնակցություն ունեցել։ ՔՊ-ական փոխմարզպետի անունն է շրջանառվում, բայց մենք տեսնում ենք օրեր անց, երբ մենք ունենք երկու երիտասարդի մահ, չկա որևէ քաղաքական պատասխանատվություն»,-ասաց Խամոյանը։

Զրույցում Խամոյանը անդրադարձել է նաև ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգրյանի մասնակցությամբ սկանդալային ձայնագրությանը։

«Դա այս իշխանությունների անբացատրելի վախի դրսորումն է նախագահ Քոչարյանի հնարավոր վերադարձի։ Ես հասկանում եմ, որ իրենք ունեն անձնական պատճառներ նման դրսևորումների համար, բայց ակնհայտ է, որ երկիր են կործանել միայն նրա համար, որ հնարավոր չլինի Երկրորդ նախագահի վերադարձը»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ