Ճիշտ է երկու է արդեն ողջ հանրությանը և քաղաքական և իրավական մասով հանգիստ չի տալիս տարածված ձայնագրությունը։ Սա հերթական խայտառակությունն է, հերթական տապալումը՝ դեմոկրատիայի բաստիոնում, հերթական հանցավոր գործողությունների, հանցավոր համագործակցությունների, պայմանավորված արդարադատության օրինակ։ Էստեղ կոնկրետ հանցագործության խնդիր կա, հանցակազմերի խնդիր կա։ Էն, որ այս ձայնագրությունը կա, դա արդեն հանցագործություն է, այս ձայնագրությունը շուրջ 10 րոպե տևողությամբ հանցագործություն է։ Ջաահանգիրյանական արդարադատությունը երբեք չի փայլել արդարությամբ կամ արդարադատության ոգով, բայց այստեղ կոնկրետ խոսք գնում է նրա մասին, որ Գագիկ Ջհանգիրյանը Հայաստանի Հանրապետության հանցավոր արդարադատության քավորն է։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում քննարկման ժամանակ ասաց փաստաբան Վահե Եփրիկյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը