Վրանները հանելը մի շարք խոսակցությունների առիթ տվեցին. առհասարակ ինչո՞ւ հանվեցին վրանները և ինչպիսին պետք է լինի հետագա պայքարը: Կարծիքներ կան, որ վրանների հավաքումը պարտություն են համարում, ինչո՞ւ է մարդկանց մոտ այդպիսի տպավորություն: «Դիմադրության» շարժումն, ի սկզբանե, երկու նպատակ ուներ՝ արթնացնել ժողովրդին և իշխանափոխություն անել. ըստ էության, առաջին նպատակը կատարված է, իշխանափոխությանը որքան պետք է սպասեն մարդիկ: Հնարավո՞ր է խաղաղ ճանապարհով հասնել իշխանափոխության, խաղաղ պայքար տանել այս իշխանության դեմ, երբ ասվում է, որ հենց այս իշխանությունն է մեր զոհերի ու տարածքային կորուստների պատճառը:
Այս և այլ հարցերի մասին Yerevan.Today-ի տաղավարում զրուցել ենք «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հետ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը