15 06 2022

Գնացեք շնորհակալություն հայտնեք Ալեն Սիմոնյանի եղբոր ընկերությանը․ Գնել Սանոսյան



Ինչպես է ստացվում, որ պետական մրցույթում հաղթող է ճանաչվում հենց այն շինարարական ընկերությունը, որի տնօրենը Ալեն Սիմոնյանի եղբայրն է։ Այս մասին լրագրողները հետարքրքվեցին ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանից։

«Մեր նախարարությունում կան գեղեցիկ սև աթոռներ, մարդիկ գալիս, նստում են այդտեղ, որը տեսաձայնագրվում է։ Դա կոչվում է մրցույթի բանակցային փուլ։ Ասում ենք, որ այս մրցույթի նախագիծն արժե 1.5 մլրդ դրամ, մասնակցել են 8 ընկերություններ, 8-ի փաստաթղթերն ստուգել ենք, դուք բավարարում եք պայմաններին, ուստի հիմա առաջարկում ենք բանակցել։ Այն ընկերությունը, որ բանակցության արդյունքում ամենացածր գինը կառաջարկի, կհամարվի հաղթող։ Մի ընկերություն ասում է` ես 1.5 մլրդ–ի փոխարեն կառաջարկեմ 1.4, մեկն ասում 1.350, իջնում, դառնում է, որ Ալեն Սիմոնյանի եղբոր ընկերությունն ամենացածր գինն է առաջարկում»,– ասաց Սանոսյանը։

Այնուհետև Սանոսյանը առաջարկում է․ «Դուք վերցրեք-նայեք` մրցույթը քանիսով էր հայտարարված, քանիսով է շահել, և գնացեք շնորհակալություն հայտնեք այդ ընկերությանը»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ