14 06 2022

Աշխարհի ո՞ր երկրում է իշխանությունն ընդդիմությանը հավանում, հո հարսնատես չի՞․ Արա Սահակյան



«Այս իշխանությունը, որը  եկել է իշխանության  դասական ընդդիմութան դիրքերից, մերժում է ընդդիմության գոյությունն  առհասարակ ։  Նրանք ընդդիմության մեջ փնտրում են մարդկանց , որոնց իրենք կհավանեն, բայց աշխարհի ո՞ր երկրում է իշխանությունն ընդդիմությանը հավանում , հո հարսնատես չի՞»,-այս մասին  «Հայելի» մամուլի ակումբում հայտարարեց քաղաքական գործիչ Արա Սահակյանը՝  նշելով․

  «Ուզում եմ հարցնել իշխանությանը՝ ասենք թե մի կախարդական փայտիկով ընդդիմությունը վերացավ , դուք կարծում  եք որ դրանով  Հայաստանի խնդիրները լուծվելո՞ւ են։ Հիմա խոսքս ուղղում եմ մեր հասարակությանը՝  հարգելի հայրենակիցնե՛ր, Հայաստանի պրոբլեմներն  ընդդիմությունը չի ստեղծում, այլ մատնացույց է անում , գուցե անում է շատ կոշտ , ձեր քիմքին , տրամադրությանը ոչ հարիր, ձեր քաղքենիական պատուհանից աղմուկ եք լսում, բայց խնդիրը դրանից չի փոխվում։ Եթե Հայաստանի խնդիրների հետ ինչ-որ բան լինում է , ապա  դրանք մեղմանում են  շնորհիվ ընդդիմության պայքարի ,  շնորհիվ՝ մեկ ու կես ամիս առաջ սկսված  այդ պայքարի Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ ուղղումներ մտցվեցին, տոնայնությունը փոխվեց։  Կարճ ասած՝ ընդդիմությունը պրոբլեմներ չի ստեղծում, ընդդիմությունը մատնացույց  է անում»,-ասաց Արա Սահակյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ