«Այս իշխանությունը, որը եկել է իշխանության դասական ընդդիմութան դիրքերից, մերժում է ընդդիմության գոյությունն առհասարակ ։ Նրանք ընդդիմության մեջ փնտրում են մարդկանց , որոնց իրենք կհավանեն, բայց աշխարհի ո՞ր երկրում է իշխանությունն ընդդիմությանը հավանում , հո հարսնատես չի՞»,-այս մասին «Հայելի» մամուլի ակումբում հայտարարեց քաղաքական գործիչ Արա Սահակյանը՝ նշելով․
«Ուզում եմ հարցնել իշխանությանը՝ ասենք թե մի կախարդական փայտիկով ընդդիմությունը վերացավ , դուք կարծում եք որ դրանով Հայաստանի խնդիրները լուծվելո՞ւ են։ Հիմա խոսքս ուղղում եմ մեր հասարակությանը՝ հարգելի հայրենակիցնե՛ր, Հայաստանի պրոբլեմներն ընդդիմությունը չի ստեղծում, այլ մատնացույց է անում , գուցե անում է շատ կոշտ , ձեր քիմքին , տրամադրությանը ոչ հարիր, ձեր քաղքենիական պատուհանից աղմուկ եք լսում, բայց խնդիրը դրանից չի փոխվում։ Եթե Հայաստանի խնդիրների հետ ինչ-որ բան լինում է , ապա դրանք մեղմանում են շնորհիվ ընդդիմության պայքարի , շնորհիվ՝ մեկ ու կես ամիս առաջ սկսված այդ պայքարի Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ ուղղումներ մտցվեցին, տոնայնությունը փոխվեց։ Կարճ ասած՝ ընդդիմությունը պրոբլեմներ չի ստեղծում, ընդդիմությունը մատնացույց է անում»,-ասաց Արա Սահակյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը