10 06 2022

Հայ-ադրբեջանական հարաբերությունները չպետք է կապել Արցախի խնդրի հետ․ Սեյրան Օհանյան



Մեր վերջին հայտարարությունը և նախկինում սահմանազտման և սահմանագծման վերաբերյալ  ԱԺ նախաձեռնություններում մենք ունեցել ենք կարմիր գծեր, որ հայ-ադրբեջանական հարաբերությունները չպետք է կապել Արցախի հետ, Արցախը իր իսկ  պատմական տարածքում ինքնորոշման իրավունք ունի․․․ Այս մասին լրագրողների հետ զրույցումասաց գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը։

«Մենք մեր կարմիր գծերը ասել ենք և այդ կարմիր գծերի տերն ենք և այսօր «Դիմադրության» շարժումը հենց դրան է վերաբերում։ Եթե մարդիկ կարծում են՝ այս շարժումը ինչ-որ ձև կարող է նպաստել, որ հակառակորդը սադրանք իրականացնի, երկու բան պետք է նկատի ունենանք՝ հասարակ սադրանքին մինչև հիմա ՀՀ և Արցախի իշխանությունները պետք է պատրաստ լինեին, պետք է բանակը արագ գոնե մինիմալ վերափոխեին, որ այդ խնդիրներին պատասխան տային»,-ասաց Օհանյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ