Այն, ինչ խոսում են կառավարոջւթյան և ԱԺ նիստերին, ցույց է տալիս, որ իրենք չեն հասկանում Պաշտպանության մասին օրենքից: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
«2008 թվականին նախագահի որոշումով Պաշտպանության նախարարի և Գլխավոր Շտաբի պետի պարտականությունները հստակ առանձնացվեցին: ԳՇ պետը դարձավ առանձնացված կառույցի ղեկավար, որը պատասխանատու էր զորային կառույցի համար: Հիմա իրենք քաղաքականացնում են գլխավոր շատբի պետի պաշտոնը, իրենք ցույց են տալիս, որ ԳՇ պետը ենթարկվում է ՊՆ-ին»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը