Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Փառուխ գյուղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, հայտնում է haqqin.az-ը։
«Ուզում եմ նշել, որ Ադրբեջանի եւ Հայաստանի կողմից ստեղծված սահմանազատման հանձնաժողովների գործունեությունը հենց երկու երկրների պետական սահմանների սահմանազատման նպատակ է հետապնդում»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաեւան։
Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչն ընդգծել է, որ «այդ գործընթացի շրջանակներում չի նախատեսվում ադրբեջանա-հայկական պետական սահմանից դուրս որեւէ հարցի դիտարկում, այդ թվում՝ կապված այն տարածքների հետ, որոնցում ժամանակավորապես տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախումբը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը