08 06 2022

Պատրաստվում են հուլիսին հանձնել Բերձորը. Նաիրի Հոխիկյան



Պատրաստվում են հանձնել Բերձոր քաղաքը: Yerevan.Today-ի տաղավարում հարցազրույցի ժամանակ ասաց մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը:

«Դա մեզ համար նոր աղետ կլինի: Հիմա ոչ ոք չի խոսում այդ մասին, կարծես Բերձորը գոյություն չունի, Աղավնոն, կարծես ամեն ինչ վերջացել է և կարծես թշնամին չի ցանկանում տիրանալ Բերձորին ու Աղավնոյին, այն բնակավայրերին, որոնք մեզ համար կարևոր նշանակություն ունեն ինչպես Արցախը, այնպես էլ Սյունիքի մարզն ամուր պահելու համար: Ինչպես Քարվաճառն էր Արցախ-Գեղարքունիք-Վայոց ձոր հատվածի համար ողնաշար, այնպես էլ Բերձորն է ողնաշար Արցախի և Սյունիքի մարզի համար, բայց այս մարդիկ այն հանձնելու են»:

Նաիրի Հոխիկյանի կարծիքով՝ այն ուժերը, կառույցները, ազգային ինքնություն ունեցող մարդիկ, որոնք կարող են ինչ-որ բան անել Բերձորը գոնե ժամանակավորապես պահելու համար, եթե չկարողանան ինքնակազմակերպվել ու դիմադրություն կազմակերպել, ապա հուլիս ամսվա մեջ Բերձորը կհանձնվի: 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ