Մենք բոլորս հիմա ապրում են «Դիկտատոր» ֆիլմում, որտեղ գլխավոր հերոսը Փաշինյանն է, ու մենք միասին մի քանի փաստեր կփորձենք համադրել: Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը:
«Բոլորս ենք սովորել նրան, որ Փաշինյանի գրառումները ֆեյսբուքում ֆեյքերով լայքեր էին ավելացնում, փորձում իր հոգու հանգստության համար ժողովրդական աջակցություն ստեղծել, բայց որ իրական կյանքում ֆեյքերով իր համար բեմադրություն կկազմակերպեին, հետո էլ գրառում կանեին, որ 2018-ի ոգին են զգում...: Իսկ դուք գիտե՞ք, որ մի շարք իրենց օլիգարխների պետական հիմնարկներում պարտադրանք է եղել՝ երեկ գնալ Սարյան փողոց ու պարտադիր նկարվել Փաշինայնի հետ: Սրանով է բացատրվում այդ ներկայացումը՝ իբր ժողովրդական սիրո»:
Ավելին՝ տեսանյութով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը