03 06 2022

Ոստիկանական համազգեստով կան հանցագործներ, որոնք ղեկավարվում են այլ տեղերից․ Ի․ Սաղաթելյան



 

«Իմ տպավորությամբ, հատուկջոկատայիններ ասես մտած լինեին ժողովրդի մեջ, թշնամական տրամադրված՝ վրեժ լուծելու։ Հաստատվում է մեր այն վարկածը, որ ոստիկանական համազգեստով կան հանցագործներ, որոնք ղեկավարվում են այլ տեղերից»,- Ֆրանսիայի հրապարակում ճեպազրույցում ասաց Իշխան Սաղաթելյանը։

«Ոստիկանապետին ու տեղակալին ուզում եմ ասել, որ իրենք իրավիճակին չեն տիրապետում։ Վստահ եմ՝ Կարմիր բերետները, սև բերետները, ներքին զորեքերը ղեկավարվում են ինչ-որ տեղերից, բայց պատասպանատվությունը կրում են իրենք։ Իմ տպավորությամբ, երբ փորձում են վիճակը կարգավորել, հանդարտեցնել, ինչ-որ զանգեր է գալիս, և ուրիշ ուղղությամբ է գնում։ Սա ևս ֆիքսել ենք։ Պատասխանատվությունը կրում են իրենք, բայց հրահանգները գալիս է մեկ այլ տեղից»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ