03 06 2022

Իշխանությունը վախ չունի թշնամուց, վախ ունի ընդդիմությունից. Արմեն Չարչյան



Բոլոր պատգամավորների ու օգնականներին մանրազնին, շատ խիստ ստուգեցին, իսկ հարցին, թե ինչո՞ւ, պատճառաբանեցին, որ ուժեղացված ծառայություն է: Ազգային ժողովում Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը՝ անդրադառնալով խորհրդարանում իրենց նկատմամաբ ուժեղացված հսկողությանը:

«Իշխանությունը վախ չունի թշնամուց, վախ ունի ընդդիմությունից, հետևապես ընդդիմությունը շատ ավելի ուժ է, քան թշնամին»:

Այնուհետև պատգամավորն ընդգծեց. «Ես բժիշկ եմ իմ ամբողջ էությամբ, և իմ աշխատանքային նյութը թերևս աշխարհում ամենաթանկն է՝ կյանքը և առողջությունը, սակայն կա բան, որն ավելի թանկ է, քան իմ աշխատանքային նյութը, դա հայրենիքն է, հայրենասիրությունն ու արաժանապատվությունն է, որի համար մահ իմացյալ կարող է լինել»:

Ավելին՝ տեսանյութով:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ