02 06 2022

Էշով ակցիայով հայտնի Սևադա Ղուկասյանը երկու ամսով կալանավորվել է

Էշով ակցիայով հայտնի Սևադա Ղուկասյանը երկու ամսով կալանավորվել է

News.am-ը գրում է.

«Սևադա Ղուկասյանը երեկ՝ հունիսի 1-ի գիշերը, երկու ամսով կալանավորել է սուտ մատնության մեղադրանքով։ Այս մասին  մեզ հետ զրույցում ասաց պաշտպան Սերգեյ Հարությունյանը։

«Սեւադան մայիսի 1-ին հաղորդում էր տվել, որ իրեն բերման ենթարկելիս ոստիկաններն իր նկատմամբ բռնություն են գործադրել, ինչի հետեւանքով կոտրվել է ատամը։ ԱԱԾ-ն գործ էր հարուցել, բայց գործը կարճվել էր, եւ արդեն սուտ մատնության հիմքով նոր գործ էր հարուցվել՝ իբրեւ թե իր տված տեղեկությունն իրականությանը չէր համապատասխանում։ Կալանավորման հիմք հանդիսացել է համացանցում հայտնված տեսանյութ, որում Սեւադան խոսում է ինչ-որ անձնավորության հետ եւ ասում, որ ատամը կոտրվել է , բայց պարզ չէ, թե որտեղից այդ ձայնագրությունը, բացի այն ակնհայտ մոնտաժված ձայնագրություն է»,- նշեց պաշտպանը։

Սերգեյ Հարությունյանը Սեւադա Ղուկասյանի կալանավորման մեջ միտում է տեսնում։

«Ամեն օր տեսնում են անհամաչափ երբեմն հանցավոր ուժի կիրառում, սակայն այդ գործերով որեւէ ոստիկան ձերբակալված չէ, իսկ անձը, որն ասել է, որ իր հանդեպ բռնություն է իրականացվել կալանավորվում է։ Այսպես կարծես թե ուզում են կանխել, որ որեւէ մեկը հաղորդում չտա»,- հավելեց պաշտպանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ