02 06 2022

Մարուքյանը հայտնել է, որ Փաշինյանից ստացել է պաշտոնների շատ գայթակղիչ առաջարկ. Արսեն Բաբայան

Մարուքյանը հայտնել է, որ Փաշինյանից ստացել է պաշտոնների շատ գայթակղիչ առաջարկ. Արսեն Բաբայան

Հայոց պատմությունը, ցավոք, բոլոր ժամանակներում ունեցել է այդպիսի խմբեր, որոնք պատրաստ են եղել հանուն նյութականի, հանուն պաշտոնների կործանել մեր մեծ հայրենիքը

 

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար, հատուկ հանձնարարություններ կատարող Էդմոն Մարուքյանը երեկ կուսակցության կառավարման խորհրդի նիստ է անցկացրել: Այս մասին տելեգրամի իր ալիքում գրել է «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը։

«Նիստի ընթացքում Էդմոնը հայտնել է, որ Նիկոլ Փաշինյանից ստացել է պաշտոնների շատ գայթակղիչ առաջարկ, որից օգտվելու են կուսակցության կառավարման խորհրդի բոլոր անդամները և բազմաթիվ լուսավորականներ։

Այս նորությունը շատ կանխատեսելի էր և տեսանելի էր դառնում ընդդիմության անդամների հետ բոլոր այն բանավեճերում, որոնց մասնակցում են լուսավորականները։ Պատահական չէր, որ իմ մասնակցությամբ կայացած բազմաթիվ հեռուստատեսային բանավեճերում լուսավորականներն իրենց պահում են ՔՊ պատգամավորներից ավելի ծառայամիտ, ավելի հակահայ, այդպիսով ցույց տալով որ ամբողջ թիմով պատրաստ են մինչև վերջին շուչը մշտապես կատարել ցանկացած բնույթի հատուկ հանձնարարություն և ավելի լավն են, քան բազմապիսի լուլուներ ու ճոճողներ։

Հայոց պատմությունը, ցավոք, բոլոր ժամանակներում ունեցել է այդպիսի խմբեր, որոնք պատրաստ են եղել հանուն նյութականի, հանուն պաշտոնների կործանել մեր մեծ հայրենիքը», - գրել է Բաբայանը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ