01 06 2022

Շարժման դադարելու մասին լուրերը զավեշտալի են, մենք պայքարելու ու հաղթելու ենք. Էդուարդ Շարմազանով



Լուրեր կային, թե ՀՀԿ-ն առաջարկել է բողոքի ցույցերը դադարեցնել, որովհետեւ արդեն արդյունք կա: ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովն այսօր լրագրողների հետ զրույցում այս լուրի հետ կապված ասաց, որ ծիծաղելի, զավեշտալի է. «Նիկոլ Փաշինյանի քաղաքական արժեքը դարձել է զրո, տասը կոպեկի իշխանություն չունի: Նա թաքնվում է ոստիկանության հետևում, երբեմնի հեծանիվով շրջող ժողվարչապետը վախենում է ժողովրդի մեջ մտնել: Այստեղ երկիշխանություն չի, ինքը իշխանություն չունի»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ