01 06 2022

Միշելի հայտարարության յուրաքանչյուր բառ քննարկվել ու համաձայնեցվել է Փաշինյանի ու Ալիևի հետ. Արթուր Ղազինյան

Միշելի հայտարարության յուրաքանչյուր բառ քննարկվել ու համաձայնեցվել է Փաշինյանի ու Ալիևի հետ. Արթուր Ղազինյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը գրում է.

Կրկին անգամ վերահաստատում եմ, որ մայիսի 22-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությունն ամբողջությամբ արտացոլում էր ալիև-փաշինյան հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները:

Հակահայկական բոլոր կետերին փաշինյանը տվել է իր համաձայնությունն ինչպես այդ հանդիպման ընթացքում, այնպես էլ իր հանրային ելույթներում:

Այդ հայտարարության յուրաքանչյուր բառն ու միտքը քննարկվել ու համաձայնեցվել է փաշինյանի ու ալիևի հետ:

Եվրոպական խորհրդի մամուլի գրասենյակի կողմից այսօր տարածած հայտարարությունը, որում փորձ է արվում սրբագրել մայիսի 22-ին Բրյուսելում ձեռք բերված հակահայկական պայմանավորվածությունները, հետևանք է Հայաստանում և Արցախում տեղի ունեցած անհամաձայնության ու բողոքի չընդհատվող հուժկու ակցիաների:

Մեր պայքարն արդար է, իսկ հաղթանակն անխուսափելի . . .

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ